ՄԵՆՔ 2 (Գևորգ Էմին)

Մենք խո՛ւլ ենք կիսով.
Ամեն մի նոր ձայն, թեև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜սն է խշշում՝
Փնտրելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա՛ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին,-
Մեր մյուս ոտքը
Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
Եվ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտության շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ...

Մենք կո՛ւյր ենք կիսով.
Միշտ թա՛ց է եղել մեր աչքն արցունքից,
Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զե՛նք բռնել մյուսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա՛մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,-
Որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,
Չհպարտանանք մեր հպարտությամբ
Ու... չսգա՜նք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում.
Մեզ թվում է միշտ,
Թե սիրով տարված՝ մեր հո՜ղն ենք լքում
Եվ... վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.


Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կեսն
Անեծքի՛ց,
Ցավի՛ց...

Մենք կես,
Կես ենք մենք,

Չլինեինք կես՝
Հա՛յ կը լինեինք,
Եվ ո՛չ թուրքահայ,
Կամ արաբահայ,
Կամ ֆրանսահայ.
(Իսկ վաղն աստղահայ
Եվ կամ լուսնահայ...)


Կե՜ս ենք,-
Երկճեղքվա՜ծ,
Կիսվա՜ծ,
Երկգագա՜թ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման...

Բայց վկա ճեղքված Մասիս լե՛ռը մեր,
Վկա մեր կե՛սը մորթված Տէր-Զորում
Եվ այն կե՛սը,
Որ ե՛ս եմ, դո՛ւ և նա՛,-
Մենք կմիանա՜նք
Մենք կամբողջանա՜նք,
Կգտնե՜նք մի օր
Լրի՜վ դառնալու
Հնար՛ն անհնար...

Մեծբրիտանական քաղաքականություն

Դարերը տարիների հետ կուգան ու կերթան, բայց մեծբրիտանական քաղաքականությունը երբեք չի փոխվի...

 1862թ. Զեյթունի ազատագրական կռվի ժամանակ հայ պատգամավորները  դիմում են ուղարկում եվրոպական պետությունների դեսպաններին։ 

Ահա, թե  ինչ է գրում Ծերենցը 
անգլիական դեսպան Հենրի Պոլիվերի մասին. «Զեյթունցվոց… աղերսագիրը իրեն մատուցողեն շատ դաժան  և արհամարհոտ կերպ ընդուներ էր և աչք մը ձգելեն վերջը ըսեր էր զայրագին. «Բայց դուք պետք է գիտնաք, թե այդ ձեր անզգամ զեյթունցիք, այդ ավազակները, շատ վատ գործողություն արեր են, և Ազիզ փաշային խորտակեր ու փախուցեր են. Ինչպե՞ս կհամարձակիք հիմա իրենց կողմեն ինձ աղերսագիր բերել»։

Անգամ Կ.Պոլսում լույս տեսնող անգլիական «Լևանթ Հերալդ» թերթը ապստամբության օրերին մեծ ընդդիմական շարժում սկսեց զեյթունցիների դեմ՝ զրպարտանքներ ուղղելով նրանց հասցեին։  
Փաստորեն, երբեք էլ գաղտնիք չի եղել անգլիական 
կառավարոությունը բացարձակ թշնամական դիրքը հայ ժողովուրդների  նկատմամբ։

 

կետեր Ադրբեջանի սահմանադրությունից

Այս քանի օրը  Ադրբեջանի սահմանադրությունն եմ կարդում։ Կարդում եմ զուտ հետաքրքրության համար։ Բավական հետաքրքիր է կարդալ հարևան թշնամի պետության մայր օրենքը։ 

Ուշադրությունս գրավեցին  հատկապես այն հոդվածները, որտեղ քաղաքացու վրա դրվում է պատասխանատվություն և պարտականություն։



CHAPTER IV. Main responsibilities of citizens

Article 72. Main responsibilities of citizens

I. Everyone has obligations to the state and society directly resulting from his/her rights and liberties.

II. Everyone must follow provisions of the Constitution and Laws of the Azerbaijan Republic, respect rights and liberties of other persons, fulfil other obligations envisaged by the law.

III. Not knowing the law does not release from responsibility.

Article 73. Taxes and other state duties

I. Everyone must pay taxes and other state duties in-time and in full volume as required.

Nobody may be forced to pay taxes and other state duties if they are not envisaged in the law and in excess of amount specified therein.

Article 74. Loyalty to motherland

I. Loyalty to motherland is sacred.

II. Persons working in legislative, executive or judicial power bodies who were elected and appointed to their posts are responsible for accurate and conscientious fulfilment of their obligations and, whenever required by the law, make an oath.

III. Person working in legislative, executive or judicial power bodies who was elected and appointed to his/her post and made an oath regarding the Constitution of the Azerbaijan Republic shall be considered dismissed and will not be able to take this position if he/she was accused in crime against the state, including rebellion or state coup and has been sentenced based on this accusation.

Article 75. Respect for state symbols

Every citizen must respect state symbols of the Azerbaijan Republic – its banner, state emblem and hymn.

Article 76. Defence of motherland

I. Defence of motherland is duty of any citizen. Citizens of the Republic serve in the army according to legislation.

II. If beliefs of citizens come into conflict with service in the army then in some cases envisaged by legislation alternative service instead of regular army service is permitted.

Article 77. Protection of historical and cultural memorials

Every citizen is responsible for protection of historical and cultural memorials.

Article 78. Protection of environment

Every citizen is responsible for protection of environment.

Article 79. Inadmissibility of fulfilment of obligations contradicting the legislation

No one may be forced to carry out obligations contradicting the Constitution and laws of the Azerbaijan Republic.

Article 80. Responsibility

Violation of provisions of the present Constitution and laws of the Azerbaijan Republic including usurpation of rights and liberties and also failure to fulfil responsibilities specified in the present Constitution and laws of the Azerbaijan Republic are persecuted.

Առաջարկ Հայ Առաքելական Եկեղեցուն

Հենց նոր  Տիգրան Հեքեքյանի հարցազրույցներից մեկն  էի կարդում ...
 Մի հետաքրքիր առաջարկ արտահայտեց, որ դեռ կես ժամ է գլխիս մեջ պտտվում է։


           Բոլոր եկեղեցիներում, որոնք հիմնականում գյուղերում են, մանկական երգչախմբեր ստեղծել։  Լուծվում է միանգամից 4 խնդիր՝ դեմոգրաֆիան, հոգևոր կյանքը և եկեղեցու հետ կապվածությունը, մշակութային դաստիարակությունը, առօրյայի հագեցվածությունը։

Կարծում եմ  արդեն ժամանակն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին լուրջ քայլերի դիմի գյուղերի հարցում, այլապես  կան գյուղեր, որ ամբողջությամբ աղանդավոր են դարձել։
 

GENDERCIDE

Գենդերային մասսայական սպանությունները, որոնք տեղի են ունենում պատերազմների և  էթնիկ զտումների ժամանակ կոչվում են գենդերոցիդ կամ գենդերասպանություն : (թարգմ. ©)
 (լատ. gender-սեռ, cide-սպանություն,

Այս մեթոդը Հայոց ցեղասպանությունից հետո օգտագործվեց նաև մյուս ցեղասպանությունների ժամանակ՝ զատելով երկու սեռերին միմյանցից և բնաջնջելով առանձին-առանձին տարբեր ճամբարներում։

Պարեց Սասունն ու ողջ աշխարհը իմացավ...

Իսկ ո՞վ է ավելի լավ նկարագրել Սասնո պարերը, եթե ոչ Խաչիկ Դաշտենցն իր «Ռանչպարների Կանչ»-ում.



— Թռնոքի,— գոչեց հայդուկապետը, կոճղի վրայից ելնելով։

Մեր ուսապարկերը հանեցինք, զենքերը հենեցինք ծառերին, ու պարն սկսվեց։
Ո՞վ է տեսել աշխարհում այդպիսի պար։ Նախ կանգնեցին որպես պարիսպ, ապա ցնցեցին ուսերը, թափ առան և խոյացան առաջ։ Տեսե՛ք ինչպես է պարում Փեթարա Իսրոն— Գևորգ Չաուշի կապարճակիրը։ Ուսերի վրայով իրար են հյուսվել Արտոնքա Ջնղոյի, Մշեցի Տիգրանի և Բամբկու Մելոյի թևերը։ Ոտքերի խրոխտ դոփյունով նետվում են առաջ և մոլեգին արագությամբ քաշվում ետ։ Գևորգ Չաուշը, քուրդ Հասանոն և Մառնկա Պողեն միասին են պարում։ Ինձ էլ քաշեցին շղթայի մեջ։ Իմ մեջքին ոլորվեցին Ալիզոնանցի Մուքոյի և Ծուռխաչ Հազարիկի ձեռքերը։ Հազարիկի մեջքին ծալվեց Հաջի Գևոյի բազուկը։ Ձիապան Բարսեղը, Ալադին Միսակը և Սեյդո Պողոսը միացան շղթային։
 Պարի մեջ նետվեցին նաև դեղնած ականջներով Շմոն և ասորի Աբդելոն։

Սկսվեց «Ծափպարը»։

Այստեղ գլխավոր պարողները սասունցիները եղան։ Այդ ոչ թե պար էր, այլ հողմի շառաչ։ Զույգերով կանգնեցին ճակատ–ճակատի։ Ծունկի են իջնում, բարձրանում, օրորվում և պտույտներ գործելով ձեռքերը թափով բախում են իրար։ Նորից են չոքում, կռանում, կանգնում և նորից շառաչելով բախվում են միմյանց։ Միայն մի անգամ վրիպեց Արծիվ Պետոն։ Մորուքը ուշացավ։ Պետոն երեք անգամ պտույտ գործելով և ծափ զարկելով, Սպաղանաց Մակարին և Կարկուտ Թադեին՝շրջանցելով, ձեռքի թաթերը թափով իջեցրեց դիմացի զույգ կեչիներին։

Ու այսպես պարելով էլ նրանք հոգնած թափվեցին ծառերի տակ, իրենց զենքերի և ուսապարկերի վրա, իրենց պատանքների վրա։






Ֆիլմ Նարեկացու և Անժելա Սարգսյանի մասին

Երեկ կեսգիշերին Հ1-ով Նարեկացուն նվիրված ֆիլմ էին ցուցադրում։
Շատ բան չեմ կարող ասել ֆիլմից, քանի որ ամբողջությամբ չնայեցի։ Սակայն մի քանի դրվագ աչքիս միանգամից զարնեց՝ հայ կնոջ կերպարի նկարագրությունը։

Տարիներ ի վեր դաստիարակվել եմ հայ դասականների կերտած հայ կնոջ ու օրիորդի կերպարով։ Սկսած պատմավեպերից  վերջացրած պոեզիայով՝ մեր դասական գրականության մեջ քիչ եմ հանդիպել մի դրվագի, որտեղ կնկարագրեր և ի ցույց կդրվեր հայ կնոջ կիրքն ու տրփանքը։ Հայ օրիորդը եղել է առաքինի, հպարտ, վեհ, զուսպ իր զգացմունքներում և գործողություններում՝ լիներ նա գեղջկուհի, թե իշխանուհի։ Երբեք մեր պատմիչներից և ոչ մեկը երբևէ չի գրել արքունի կանանց տրփածության մասին, և միշտ մեր արքունիքը համեմատել եմ եվրոպական արքունիքի հետ, ուր անբարոյականությունն ու լրբությունը դիտվում էր որպես սովորական մի երևույթ, առօրյա կենսակերպ։

Սակայն ֆիլմում այլ կերպ էր կերտվել 10-րդ դարի հայ կնոջ կերպարը։
Թագուհին իր նաժիշտին ուղարկում է վանք, որպեսզի հրամայի գրի առնել «Երգ Երգոցի» մեկնաբանությունը։ (Նաժիշտի կերպարը մարմնավորել էր Անժելա Սարգսյանը)։ Ներս է մտնում Գրիգորը, նաժիշտը՝ թույլ ժպիտը շուրթերին, մոտենում և համբուրում է Գրիգորի ձեռքը։ Վանահայրը համոզում է Գրիգորին, որ նա հանձն առնի այդ գործը, որոշ խոսակցությունից հետո նաժիշտը նորից մոտենում է Գրիգորի ձեռքը համբուրելու և նա այն աստիճան է տրփանքով  համբուրում, որ Նարեկացին ձեռքը հետ է խլում և շփոթահար հեռանում խուցից։ Երբ հեռանում է, նաժիշտը լրբաբար ետևից արտաբերում է. « Ա՜խ, Ի՜նչ տղամարդ է»։ Այնուհետև լսվում է վանահոր սաստող խոսքը...

Ու՞ր մնացին մեր փափկասուն տիկնա՜յք ու օրիորդնե՜րը, ու՞ր մնաց մեր սուրբ Նարեկացի՜ն, մեր միջնադա՜րը...

հե՜յ 21-րդ դար, մի աղավաղիր մեր 10-րդ դարը։

Ավանդապատում



Աշտարակում ժամանակին եղել է մի երիտասարդ ունևոր քահանա, որը վաղաժամ զրկվել էր  երեցկնոջից։ Նա  կաթողիկոսից կրկին ամուսնանալու իրավունք է խնդրել։ Կաթողիկոսը, չկամենալով մերժել նրա ապօրինի խնդրանքը, մտածել է այնպես անել, որ քահանան, հասկանալով իր խնդրանքի անտեղի լինելը, հրաժարվի իր ցանկությունից։ Նա պատվիրել է նրան նախ մի եկեղեցի կառուցել, հետո ամուսնանալ։ Քահանան կատարել է նրա պատվերը,  մեծ գումար ծախսելով և ճիգ ու աշխատանք թափելով,կառուցել է Սբ. Մարիանեն։ Երբ եկեղեցին պատրաստ է եղել, նա կրկնել է իր խնդրանքը և նոր պատվեր ստացել. շրջապատել եկեղեցու բակը ամուր ու բարձր պարիսպներով և միաբանության համար խցեր կառուցել։ Քահանան կատարել է նաև այդ պատվերը և ծախսել իր ողջ կարողությունը, իսկ ինքն էլ հասակ առել, ծերացել։ Եվ երբ այդ ամենից հետո նա իրավունք է ստացել ամուսնանալու, հրաժարվել է իր ցանկությունից և ապաշխարել՝ միաբան գրվելով իր եկեղեցուն և նրա եղբայրությանը։

(no subject)

Վերջերս ԵՊՀ-ի և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տպագրվել է «Սարդարապատից Շուշի» խորագրով ատլաս։

Ահա, քարտեզների ցանկը՝

1. Թուրքական զորքերի 1918 թ. (փետրվար-մայիս) արշավանքը,
2. Սարդարապատի հերոսամարտը,
3. Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը.
4. Բաթումի պայմանագիրը և թուրքական զորքերի արշավանքը Բաքու,
5. Հայ-վրացական պատերազմը,
6. Չհայտարարված պատերազմ Հայ-ադրբեջանական սահմանագլխին 1918-1920,
7. Հայաստանի Հանրապետությունը 1918-1920,
8. Արևելյան Հայաստանի սահմանները և տարածքն ըստ Հայաստանի կառավարության Փարիզի խաղաղության կոնֆերանս ներկայացված նախագծի,
9. Հայ-թուրքական սահմանագիծը համաձայն Սևրի պայմանագրի և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի,
10. ՀՀ սահմանների խնդիրը ՀՀ և ՌԽՖՍՀ միջև կնքված պայմանագրերում,
11. Թուրք-հայկական պատերազմը (1920),
12. ՀՀ-ն ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի,
13. Հայաստանի խորհրդայացումը
14. Հայաստանի ԽՍՀ սահմանների խնդիրը (1920-1921),
15. Հայկական ազգային դիվիզիաները Հայրենական Մեծ պատերազմում,
16. Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի դեմ,
17. Շուշիի ազատագրում,
18. Ղարաբաղյան պատերազմ 1991-1994 թթ,
19. ԼՂՀ-ն 1994թ. զինադադարից հետո , 
20. Հայերն աշխարհում (2009 թ. կացությամբ) 
21 ՀՀ-ի և ԼՂՀ-ի վարչական քարտեզ

Հ.Գ. Շնորհակալություն հսկայական աշխատանքի համար։

Պապական գյուղս և Հովվի Կամուրջը


                                                ՀՈՎՎԻ ԿԱՄՈՒՐՋ (Վերին Բասեն, Դալիբաբա)

Պապական գյուղս եղել է վերին Բասենի ամենամեծ գյուղերից մեկը՝ Դալիբաբան։ Ահա, այն ամենը, ինչ կարողացել եմ պարզել պապական գյուղից։ Այստեղ-այնտեղ հարցուփորձ անելով՝ վերջապես գտա որոշ տեղեկություն Դալիբաբայի մասին։ Ցավոք, չեմ տեսել պապիկիս կամ նրա հարազատներից որևէ մեկին, ով ավելի շատ տեղեկություն կտար պապական գյուղի մասին, քան այս 2 տողն է։ Ինչևէ...

 
Դալիբաբան վերին Բասենի ամենամեծ բնակավայրերից մեկն էր: Այստեղով է անցել տարանցիկ ճանապարհը սկսյալ Պարսկաստանից՝ Թավրիզ-Մակու-Բայազետ-Էրզրում-Տրապիզոն։ Գյուղը հայտնի է նաև Մենուա արքայի (մ.թ. ա. 810-786 թթ.) սեպագիր արձանագրության առկայությամբ։ 
Պապերիս գյուղն այսօր անվանափոխվե է, դարձել՝ Արաս, այսինքն՝ Արաքս։ 
Սա մի գյուղ է լեռների վրա՝ Արաքսի աջ ափին, «Խելառ հայր» լեռնանցքին մոտիկ, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ հողի գույնի՝ ամեն մի արտ ուներ իր անվանումը՝  Սև արտ, Կարմիր արտ, Վերի սարի արտ, Գյադուկի ետև։ Կարմիր արտը շատ մեծ էր և շատ բերքառատ։
1875 թ-ին  Ղուկաս Ղուկասյանի ջանքերով ստեղծվում է գյուղի դպրոցը։ 1888 թ. 120 աշակերտ ունեցող այս դպրոցում, որը կոչվում էր Մուրացյան վարժարան դասավանդվում էր երեք լեզու ՝ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ Հետագայում նաև անգլերեն։
Գյուղում ամեն գերդաստան իր անունն ուներ՝ Դիլբարենք, Ղուկասենք, Նաչարենք (սա մեր գերդաստան է եղել), Գալոյենք, Այվազենք, Նալբանդենք, Ծառուկենք, Աջամենք, Տերտերանք, Պալանենք... վերջիններս շատ էին սիրում ուրիշներին ծաղրել։ Յոթ եղբայրով մի զույգ կոշիկ ունեին, ով որ տնից առաջինն էր դուրս գալիս, նա էր հագնում։ Բեղերին էլ յուղով փայլ էին տալիս ։)
Իսկ գյուղի մեջտեղից հոսում էր գետը։ Դա յն գետն էր, որ խառնվում էր Մուրցին, Մուրցն էլ՝ Արաքսին, որ նաև Բասենի ջուր էր կոչվում։ Իսկ Արաքսն անցնում էր կամրջի տակով և դարերի ընթացքում քանի անգամ էր ստիպել, որպեսզի վերականգնեն։
Ըստ Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան»-ի՝ «Հասանգալեի կողմանց բնակիչք ավանդաբար կպատմեն այժմյան Չոբան Քյոփրուսի (Հովվի կամուրջ) ըսված տեղը քանի անգամ որ կամուրջ շինած են, անհամբեր Երասխը գլորեր է, քանդեր ու տարեր է։ Հետո հովիվ մը հնարքով մը  հաջողած է այժմյան կամուրջի հիմնաքարինքը ձգել, որու վրա տեղացիք կրցած են դյուրությամբ կամուրջ շինել յոթ քարաշեն կամարներով»։